ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։
Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։
Հունիսի 22-ին CNN-ը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստ է մասնակիորեն դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավից։ Խոսքը այն մասին է, որ իսրայելական բանակի ստորաբաժանումները կարող են տեղափոխվել այսպես կոչված «դեղին գծից» այն կողմ, որը նշում է վերահսկողության սահմանները՝ 2024 թվականի ապրիլի 17-ին կնքված հրադադարի համաձայնության շրջանակում։
Իսրայել–Լիբանան հակամարտությունը խոչընդոտում է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին։ Մասնավորապես, Լիբանանի վրա իսրայելական հարվածների ֆոնին Իրանը կրկին փակել էր Հորմուզի նեղուցով անցումը և հետաձգել էր հանդիպումը ԱՄՆ-ի հետ։