Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվիՀանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի հակահայ քայլերն արդարացնողի իր վարքագիծը․ Հայ Դատ

Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է։ Բոլշևիկյան գաղափարախոսության մեկ վիժված տարբերակը որդեգրած, Սովետական Միության ներքին վարչական սահմանները հետխորհրդային միության միջպետական սահմաններ ճանանաչած Նիկոլ Փաշինյանը չի հասկացել նաև ժողովրդավարության իմաստը, էությունը։ Ըստ պաշտոնական թվերի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիսուն տոկոսից էլ պակաս քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարին թվում է,  թե այդքանով նա հաստատել է իր «դիկտատուրան»։ Նա չի հասկանում, որ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է՝ միաժամանակ երաշխավորելով փոքրամասնության մարդկային և քաղաքացիական իրավունքները։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, իսկ ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու, հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայելային արձագանքներ, ընդ որում, էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»: Նիկոլ Փաշինյանն անտեսում է, որ Հայաստանի Հանրապետության առնվազն ավելի քան կես միլիոն քաղաքացիներ, իրենց քվեի իրավունքով, չեն կիսում իր՝  «Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու» տեսակետը։ Այդ ավելի քան կես միլիոն ՀՀ քաղաքացիները իրավունք ունե՛ն իրենց տեսակետը բարձրաձայնելու, հետապնդելո՛ւ, եթե նույնիսկ «էդ պրոցեսը կարա խնդիրներ, այո, առաջացնի»։

Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ եւ հետևողականորեն, շարունակում է Ադրբեջանի հակահայ եւ հակաՀայաստան քայլերն արդարացնողի իր վարքագիծը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունն ու այդ ուղղությամբ Ադրբեջանի պետական քայլերը համարելով պարզապես «հայելային արձագանքներ»։

Պատմությունից և ներկա իրականությունից ոչինչ չհասկցած կամ չհասկցող Նիկոլ Փաշինյանի համար հայ ազգային քաղաքական միտքն է պատճառը, որ Թուրքիան գործադրել է Հայոց ցեղասպանությունը, որ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն է վարել Արցախի դեմ՝ հայաթափ անելով այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր, միասնաբար, սպառնում են Հայաստանի Հանրապետության գոյությանը, սպառնում են առնվազն պատերազմով, եթե չբավարարվեն իրենց պահանջները։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը […] մենք գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ եւ մեր լիազորությունների եւ օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու համար»։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի այդպիսով թաքցնել, որ իր իշխանության ութնամյա քաղաքականությունն ու քայլերն են, որ «Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ են ներքաշել»՝ սպառանալիքի տակ դնելով նա՛և Հայաստանի Հանրապետությունը։

Հ.Յ.Դ. Հայ Դատի համակարգը նորոգված վճռակամությամբ և նպատակասլաց շարունակելու է իր աշխույժ մասնակցությունը բերել Հայ Յեղափոխական Դաշնակցության պայքարին՝ պաշտպանելու հայության, ներառյալ՝ արցախցիների բոլո՛ր իրավունքները, ամենուրե՛ք։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հունիս 2026