ՀՀ ՊՆ-ին կհանձնարարվի հստակեցնել ՀՀ-ին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը
ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգում է ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին հարցը:
Դրանով ՀՀ կառավարությունը որոշելու է հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարին՝ իրականացնել հսկողություն պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին կհանձնարարվի նաև ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերն՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները: