ՍԴ-ն միաձայն ընդունեց աշխատակարգը
«Դատական օրվա տևողության հետ կապված այսօր-վաղը շատ բան կորոշի, եթե մենք տեսնենք, որ ողջամտորեկ կարող ենք ակնկալել և որոշել ճշգրիտ օրը, թե երբ կավարտվի դատաքննությունը»,-ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ չբացառելով վերանայման տարբերակը։
Ամփոփելով հնչած առաջարկները՝ նա ասաց, որ դիմող կողմերն իրենց հարցերն պատասխանողին առանձին փուլում կտան։
Նա ասաց, որ դիմող կողմի բացատրություններ տալու տևողության հետ կապված սահմանափակում չունեն, խիստ և ֆորմալ չէ մոտեցումը և բացատրություն ներկայացնողին հնարավորություն կրտրվի ավարտել խոսքը։
Դիլանյանը նշեց, որ կոնսենսուս կա ԲՀԿ-ի բացատրություն տալու հերթականությունը փոխել՝ տեղափոխելով վերջ։
Նշելով, որ ՍԴ-ն գործը քննելու է նաև շաբաթ և կիրակ օրերը՝ Արման Դիլանյանը հիշեցրեց, որ դատաքննության փուլից հետո ՍԴ-ն պետք է հեռանա աշխատասենյակ որոշում կայացնելու և չպետք է մոռանալ, որ ունեն ընդամենը 8 օր։
Նա արձագանքեց դիմող կողմի դիտարկմանը, որ կիրակի օրը Սուրբ և անմահ պատարագ է՝ նշելով, որ շաբաթ օրը հարցը կդիտարկեն և հավելեց. «Խնդրում եմ որևէ կերպ չբացառել, որ կիրակի օրն էլ նիստ կունենանք»։
ՍԴ-ն միաձայն ընդունեց աշխատակարգը։