Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համար
ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնում է ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Factor.am-ի հարցին ի պատասխան նա հաստատեց տեղեկությունը և նշեց, որ արդեն առաջադրվել է։
Հիշեցնենք՝ երեկ առաջադրման մասին հայտարարել էր նաև Վահագն Ալեքսանյանը։