Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կրճատված կազմով, միջնորդություն ենք ներկայացնում
«Սահմանադրությունը երաշխավորում է ՍԴ կողմից գործի քննություն, Սահամանդարական դատարանը համապատասխաաբար ունի 9 անդամ։ 9 անդամի քանակի փոփոխությունը, որը նախատեսված է ՍԴ օրենքով, բայց նախատեսված չէ Սահմանադրությամբ, առաջանացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե ՍԴ կողմից, այլ ՍԴ դատարանի կրճատված կազմի կողմից, ինչը որոշակի խնդիր է առաջացնում որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված»,- Սահմանադրականը դատարանում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության ժամանակ ասաց ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ միջնորդում են հակասահամանադրական ճանաչվի ընդհանրապես անհնարինության ինստիտուտը, որպես այդպիսին՝ հաշվի առնելով սահմանադրության կարգավորումները։
Փաստաբան, «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը միջնորդեց կասեցնել միավորված գործի վարույթը մինչև վարչական դատավարության կարգով ԿԸՀ-ի հունիս 14-ի թիվ 258-Ա որոշման վիճարկման հայցով գործի քննության ավարտը։