Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համարԱՄՆ-ն պատրաստ է օգնել Վենեսուելային երկրաշարժից հետո. ԹրամփԳործի քննությունն իրականացվում է ՍԴ կրճատված կազմով, միջնորդություն ենք ներկայացնում ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում Հաջիևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնիՍտեփան Ասատրյանի մոտ խնդիրներ են առաջացել, Արամայիս Թախմազյանի միջոցով տեղեկություն է փոխանցել, որ այսօրվա դատական նիստին չի գալուՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն արագ աճում է Ընդդիմությունն է գտնվում «ռեժիմի վերջը մոտ է» պաթոսի մեջ․ Քաղաքական վերլուծաբանՀայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրելՄի շարք հասցեներում ջուր չի լինի
ՍԴ-ում սկսում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունը. ուղիղ
ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում. Արամ ՎարդևանյանՄկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքըԵրևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-նՀամոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինՔո հեռախոսն այսուհետ հսկվելու է պետության կողմից․ ահա թե ինչպեսՄահացած երիտասարդ աղջիկը բլոգերի քույրն է․ նոր մանրամասներ՝ ողբերգական վթարիցՌուսական բանակը հարվածներ է հասցրել Կիևին և Խարկովին. կան զոհեր և վիրավորներ
ՌԴ-ն ընդլայնել է ՀՀ-ից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները
«Հրապարակ»․ «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը պատասխանել է Փաշինյանին
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման«Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է«Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 9 մարզում«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանքՔըլըչը շնորհավորել է ՌուբինյանինՀորմուզի նեղուցով նավերի տարհանումը դադարեցվել էԵվրամիության խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցներըԵս դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն ՄելիքբեկյանThe Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվիՄատուցվել է Սուրբ Պատարագ՝ նվիրված թարգմանիչ սրբերին
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըԱդրբեջանից Հայաստան կրկին բենզին և դիզելային վառելիք կուղարկվիՈ՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԻսրայելի նախագահի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել էԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունենՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինԱղոթքից մինչև ազգային արժեքներ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայրական պատգամը
Հասարակություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ ստորագրել է Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն. այն ստորագրվել է Pax Silica գագաթնաժողովի շրջանակում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ այս կարևոր գործընկերությունն արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ կառուցելու վստահելի, նորարարության վրա հիմնված ԱԲ ապագա, որը կնպաստի բարեկեցությանը, տնտեսական անվտանգությանը և տեխնոլոգիական առաջընթացին։

Screenshot

Համատեղ հայտարարությունը հիմնված է երեք հիմնական առաջնահերթության վրա.

Նորարարությանը նպաստող կարգավորումների խթանում։ Աջակցություն՝ քաղաքականություններին և շահագրգիռ կողմերին, որոնք խրախուսում են ԱԲ նորարարությունը, ներդրումները, ձեռներեցությունը, վստահելի ԱԲ էկոհամակարգերի անվտանգ փորձարկումը, ներդրումն ու ընդլայնումը։

ԱԲ ոլորտում լայն համագործակցության ամրապնդում։ Համագործակցության խորացում՝ ապագայի ԱԲ մատակարարման շղթաների, ներառյալ՝ էներգետիկ ենթակառուցվածքների, կրիտիկական հանքանյութերի, հմուտ աշխատուժի, կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաների ուղղությամբ։

Մասնավոր հատվածի ներգրավում։ Վենչուրային և տեխնոլոգիական ներդրումների ակտիվացում, աջակցություն՝ հետազոտության և զարգացման գործընկերությունների, հաջորդ սերնդի տվյալների կենտրոնների, ԱԲ հաշվողական հզորությունների հասանելիության, վստահելի ԱԲ մոդելների զարգացման և այլ ուղղություններով։

Այսպիսով՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նպատակ ունեն կառուցել արհեստական բանականության այնպիսի ապագա, որը կծառայի երկու ժողովուրդներին, կուժեղացնի տնտեսությունները և կարտացոլի ընդհանուր արժեքները՝ ձեռներեցության, նորարարության և իրավունքի գերակայության վերաբերյալ։

«ԱԲ հնարավորությունների գործընկերություն» համատեղ հայտարարությունը ստորագրել են անդամ երկրները և որպես դիտորդ հրավիրված այլ երկրներ ևս։