Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը
շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։
«Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Չորս տարվա ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն»,- գրել է նա։