Մատուցվել է Սուրբ Պատարագ՝ նվիրված թարգմանիչ սրբերին
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց թարգմանինչներ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետի և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի հիշատակության տոնը:
Տոնի առիթով, Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ուր ամփոփված է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը, հանդիսապետությամբ Թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ՝ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:
Օրվա Պատարագիչն էր՝ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Պատարագիչ հոգևորականը ներկա հավատացյալներին ուղղված իր քարոզում խոսեց հայոց գրի և լեզվի նշանակության ու կարևորության մասին հայ ազգի կյանքում:
Սուրբ Պատարագին աղոթակից էին հոգևորականներ, Ղազարավանի մենաստանի միանձնուհիներ, Հայաստանի տարբեր վայրերից Օշական եկած ուխտավոր հայորդիներ: