Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ
Առնվազն 3 մարդ է մահացել և 100 մարդ վիրավորվել է ճապոնական Կյուսու կղզում տեղի ունեցած 6.5 մագնիտուդ երկրաշարժի արդյունքում:
Այս մասին տեղեկացնում է interfax.ru-ն:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրահանգել է երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներառել նաև հրշեջներին, ոստիկանությանը և Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կումամոտա պրֆեկտուրայում, 10 կմ խորության վրա: Տարերային աղետի վայրում գրանցվել է շենքերի փլուզման դեպքեր և հրդեհներ: