Սփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվել
Հասարակություն

«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբենի քարոզը Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում

Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում.

«Որտեղ ձեր գանձն է, այնտեղ է նաև ձեր սիրտը» (Ղուկ․ ԺԲ 34)

«Սիրելի՛ ուխտավոր ժողովուրդ,

Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ,

Այսօր Հայոց Եկեղեցու ամենալուսավոր տոներից մեկն է՝ «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ», մեր ընտրյալ ժողովրդի մտքի լուսավորիչների, որոնք ոչ միայն գիր են ստեղծում, այլև մի ողջ ժողովրդի հոգի վերածնում, ոչ միայն Սուրբ Գիրքն են թարգմանում, այլև Աստծո խոսքը սերմանում հայ մարդու սրտում։ Եթե Սուրբ Գրիգոր Լուսավորչով հայ ազգը հարում է Քրիստոսին, ապա Սուրբ Սահակն ու Սուրբ Մեսրոպը Քրիստոսին են բերում հայ մարդու տուն, ընտանիք, հոգի ու միտք։

Եթե Լուսավորչի միջոցով Հայաստանը դառնում է քրիստոնյա, ապա Թարգմանիչների միջոցով քրիստոնեությունը հայանում է։ Աստծո խոսքը նման է աղբյուրի. որքան մոտենում ես, այնքան ավելի շատ ես խմում։ Բայց ինչպե՞ս պիտի լսվեր Աստծո ձայնը, եթե այն մայրենի լեզվով դեռ չէր հնչում։ Ահա թե ինչու մեսրոպյան գրերը պարզապես հայերեն տառանշաններ չեն։ Դրանք Աստծո հայահունչ ձայնանիշներն են։

Այսօրվա առաջին ընթերցվածքի մեջ Սողոմոնի Իմաստությունից լսեցինք.

«Եթե մարդ արդարություն է սիրում, ապա նրա վաստակի արդյունքը առաքինությունն է, որովհետև սովորեցնում է գիտություն և խորագիտություն, արդարամտություն և արիություն» (Իմաստ․ Ը 7)։ Այս խոսքերը կարծես նկարագրությունն են Սուրբ Թարգմանիչների առաքելության։ Նրանք գիտակցում են, որ ժողովրդի փրկությունը միայն քաղաքական կամ ռազմական խնդիր չէ։ Ազգը կարող է ունենալ սահմաններ, բանակ, հարստություն, բայց եթե կորցնի իմաստությունը, վաղ թե ուշ կկորցնի նաև մնացած ամեն ինչ։ Դրա համար սկսում են կրթությունից, սկսում են գիտությունից, սկսում են Աստծո խոսքից։ Սուրբ Եղիշե վարդապետը դարեր առաջ հակիրճ ձևակերպում է այս մեծ ճշմարտությունը. «Ամեն չարիք մտնում է մարդու միտքը անկրթությունից»։ Տգիտությունը պարզապես գիտելիքի պակասը չէ։

Այն հոգևոր հիվանդություն է, խավար, որի մեջ մարդը կորցնում է բարու և չարի տարբերակումը, ճշմարտության և կեղծիքի սահմանը, իրական արժեքը խաբուսիկ փայլից զանազանելու կարողությունը։ Սուրբ Թարգմանիչները նախ լծվում են լուսավորության գործին՝ թարգմանելով Սուրբ Գիրքը, որպեսզի հայ մարդը ճանաչի Աստծո իմաստությունը։ Թարգմանում են նաև մարդկության գիտական լավագույն նվաճումները․ «Իմաստությունը լույս է մտքի համար, ինչպես արևը՝ տեսանելի աշխարհի համար»,- ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Հետևաբար, կրթությունն ու գիտությունը, մասնագիտությունից ավելի, Աստծո պատկերը վերագտնելու ճանապարհ են։

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Օրվա երկրորդ ընթերցվածքի մեջ Եսայի մարգարեն Աստծո ժողովրդի մասին ասում է. «Տիրոջ քահանաներ պիտի կոչվեք, մեր Աստծո պաշտոնյաներ պիտի անվանվեք» (Ես․ ԿԱ 6)։ Այս մարգարեությունը յուրահատուկ կերպով իրագործվում է մեր ժողովրդի պատմության մեջ։ Սահակ-Մեսրոպյան դպրոցները ազգակերտման և պետականակերտման կենտրոններ են դառնում, որտեղ ձևավորվում է հայը՝ հավատքի, մայրենի լեզվի, սեփական պատմության և ազգային առաքելության իմացությամբ։ Լուսավորության դարբնոցներում բյուրեղանում է հայկական ինքնությունը, ուրվագծվում է հայոց պետության տեսիլքը։ Պատահական չէ, որ Սահակ-Մեսրոպյան աշակերտները ոչ միայն թարգմանիչներ են, այլև պատմիչներ, աստվածաբաններ, մանկավարժներ, մշակույթի կրողներ և ազգային առաջնորդներ։ Կա մի ճշմարտություն, որը հաճախ մոռացվում է մեր օրերում. պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ, հետո միայն՝ սահմանների վրա։ Ազգի ապագան նախ ձևավորվում է դպրոցում, ապա միայն՝ քաղաքական կյանքում։ Մաշտոցյան գիրը և հայոց գրի ամրոց-դպրոցը պաշտպանում է այն, ինչ երբեմն սուրը չի կարող պաշտպանել։

Սիրելի՛ հավատացյալներ,

Այսօրվա երրորդ ընթերցվածքի մեջ Պողոս առաքյալը խոսում է Սուրբ Հոգու շնորհների մասին։ «Մեկին իմաստության խոսք է տրված, մյուսին՝ գիտության խոսք… մեկ ուրիշին՝ լեզուների թարգմանություն» (Ա Կորնթ․ ԺԲ 8, 10)։ Հետաքրքիր է, որ աստվածախոս առաքյալը թարգմանությունը դիտում է ոչ թե որպես տեխնիկական հմտություն, այլ որպես հոգևոր շնորհ։ Թարգմանիչը պարզապես բառեր չէ, որ փոխադրում է մի լեզվից մյուսը։ Նա կամուրջ է կառուցում հոգիների միջև, լուսավորում պատմության ուղիները, փոխանցում հավաքական իմաստությունը։

Սահակ Պարթև հայրապետը և Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Հոգու բացառիկ սպասավորներն են։ Նրանք թարգմանում են Աստծո իմաստությունը՝ Սուրբ Գրքի միջոցով։ Նրանք թարգմանում են նաև մարդկության իմաստությունը՝ գիտությունների միջոցով։ Այս երկուսի միությունից ծնվում է հայ քրիստոնեական քաղաքակրթությունը։ Հայոց Ոսկեդարը Սուրբ Հոգու ներգործության պտուղն է, երբ Աստծո Խոսքը և մարդկային միտքը հանդիպելով՝ մշակույթ են ծնում։ Մեր եկեղեցու հայրերը երբեք չեն հակադրում հավատքն ու գիտությունը։

Ինչպես սովորեցնում է նույն Գրիգոր Տաթևացին, գիտությունը կոչված է մարդուն առաջնորդելու դեպի Աստծո ճանաչողություն։

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,

Այս ամենը մեզ բերում է այսօրվա Ավետարանին, որտեղ Տեր Հիսուս ասում է.

«Որտեղ ձեր գանձն է, այնտեղ է նաև ձեր սիրտը»։ Սա այն հարցն է, որ այսօր ուղղվում է նաև մեզ։ Ո՞րն է մեր գանձը։ Ի՞նչ արժեքների համար ենք մենք ապրում։ Ի՞նչով ենք սնուցում մեր միտքն ու հոգին։ Ի՞նչ արժեքներով ենք կրթում մեր մանուկներին։ Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի պատասխանը հստակ է։ Նրանց գանձը Քրիստոսն է, Աստծո խոսքը, կրթյալ, լուսավորյալ, առաքինի մարդը։ «Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը», – նրանց մասին է ավետարանի այս երանությունը։

Նրանք արթուն էին իրենց ժամանակի մարտահրավերների առջև՝ հասկանալով, որ ազգի ճակատագիրը վճռվում է ոչ միայն ռազմի դաշտում, այլ հատկապես դպրոցի մեջ, մատենադարանի մեջ, աղոթքի մեջ, մշակույթի մեջ։ Նրանք սպասեցին Տիրոջը լուսավառ ճրագներով։ Եվ այդ ճրագների լույսը մինչ օրս լուսավորում է մեր ճանապարհը։ Սուրբ Թարգմանիչների տոնը պատասխանատվության կոչ է՝ հավատարիմ մնալու նրանց ժառանգությանը և պահպանելու հատկապես երեք սրբություն՝ մեր հավատքը, մեր լեզուն և մեր կրթությունը՝ որպես երաշխիք ազգի կենսունակության և պետականության հարատևության։
Սիրենք գիրը, գիտությունը, կրթությունը և հատկապես Սուրբ Գիրքը։ Մեր ընտանիքները թող դառնան դպրոցներ, մեր դպրոցները՝ իմաստության օջախներ, մեր եկեղեցիները՝ ճշմարտության լուսատուներ։ Նրանց նման մեր սրտի գանձը դնենք այնտեղ, որտեղ հավիտենական արժեքներն են։ Այդժամ մեր կյանքը կդառնա լուսավառ ճրագ, մեր ազգը՝ օրհնյալ ժողովուրդ, մեր հայրենիքը՝ Աստծո իմաստությամբ լուսավորված տուն։

Սուրբ Թարգմանիչներ Սահակ Պարթև հայրապետի և Մեսրոպ Մաշտոց վարդապետի տոնի և եկեղեցու ուխտի օրվա առթիվ սիրով շնորհավորում եմ Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հավատավոր համայնքին՝ հոգևոր հովիվ Տեր Արտաշեսի գլխավորությամբ։ Սուրբ Թարգմանիչների բարեխոսությամբ թող այս սրբավայրը մշտապես մնա հավատքի, կրթության, լուսավորության և ազգային-հոգևոր ինքնության պահպանման օջախ, որտեղ Աստծո խոսքը շարունակի հնչել և պտղաբերել։ Թող Տերը նորոգի ու զորացնի ձեր համայնքը՝ առատացնելով սերը, միաբանությունը և ծառայության նախանձախնդրությունը։

«Ճանաչել իմաստությունը և խրատը» (Առակ. Ա 2) թող շարունակեն լինել այս եկեղեցու ու նրա զավակների կյանքի ուղեցույցը։

Աստծո առատ օրհնությունն ու շնորհները լինեն ձեր բոլորի հետ․ ամեն»։