Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հիվանդանոց է բացել
Ադրբեջանն օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացրել է բժշկական կենտրոնի պաշտոնական բացման արարողություն:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի աշխատակիցները Ստեփանակերտ քաղաքում, ինչպես նաև Մարտակերտի և Իվանյանի շրջանների բժշկական համայնքի ներկայացուցիչները:
Միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև գիտագործնական կոնֆերանս։