Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով արդեն կա 164 զոհ և 971 վիրավոր
Վենեսուելայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 164-ի, վիրավորների թիվը՝ 971-ի։
Վենեսուելական լրատվամիջոցների հղումով, այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահի լիազոր Դելսի Ռոդրիգեսը։
Այնուամենայնիվ, նա չի բացառել բնական աղետի հետևանքով զոհերի թվի հետագա աճը:
«Կան տասնյակ փլուզված շենքեր», - ասել է Ռոդրիգեսը:
Ավելի վաղ Վենեսուելայում տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով հաղորդվել էր 32 զոհի և ևս 700 վիրավորի մասին։