Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնելու. Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, մեր ժողովրդի հերոսական ուղին ջնջել, որևէ խնդիր չունի դպրոցներից, զորամասերից կամ փողոցներից նահատակված մեր հերոսների նկարները հեռացնել:
Զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր»-ում քաշքշողները, նրանց գլխին գործ սարքողները, հայրենիքի նվիրյալների առաքելությունը ուրացողները որևէ բանի առջև կանգ չեն առնի:
Սրանք օրուգիշեր մեկ բանի մասին են մտածում` ի՞նչ անեն, որ արդարացնեն Բաքվի սպասելիքները և հայկական շահերը ծառայեցնեն այլոց հետաքրքրություններին»: