Փաշինյանը ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունի
Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են։ Պետք է հասկանանք՝ ինչ է դա նշանակում գործնականում, ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է այսպիսի որոշումներ կայացնել, մի օր արթնանան ու որոշումներ կայացնեն։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն «այո» է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք էլ պետք է այստեղից հետևություններ անենք»,- նշել է նա։