«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»
Մամուլ

«Փաստ». Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք

«Փաստ» թերթը գրում է.

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ 2016 թվականի փետրվարի 14ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 96 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքի միավորման արդյունքում ձևավորվել է 63 համայնք, նախագծի ընդունման արդյունքում դրանց թիվը կդառնա 61։ Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում համայնքների միավորումն իրականացվել է հիմնականում երկու մոդելով՝ «փնջային» և «շրջանային»: 2018, 2019, 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: 2021 թվականին իրականացված համայնքների միավորման ծրագրերի գերիշխող մասն իրականացվել է այդ տրամաբանությամբ:

Նախագծով նախատեսվում է ձևավորել հետևյալ համայնքային փնջերը.

Առաջին՝ Արարատի մարզի Արարատ, որում ներառվել են ներկայիս Արարատ և Վեդի համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 32 բնակավայրով, ընդ որում՝ պատմական փաստերը վկայում են, որ Վեդի քաղաքը մինչև 1995 թվականի վարչատարածքային բաժանումը ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Խորհրդային Հայաստանում 1920-ական թվականներից սկսած վարչական վերափոխումների արդյունքում Վեդին դարձավ Վեդու շրջանի կենտրոն, իսկ հետագայում՝ Արարատի շրջանի կենտրոն (մինչև շրջանների վերացումը՝ 1995 թվական):

Երկրորդ՝ Լոռու մարզի Վանաձոր, որում ներառվել են ներկայիս Վանաձոր և Փամբակ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 22 բնակավայրով, ընդ որում՝ Փամբակ համայնքը ձևավորվել է 2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում։ Փամբակ համայնքը կազմված է 18 գյուղական բնակավայրից, որի վարչական կենտրոնը համարվում է Փամբակ գյուղը։ Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում կունենանք Վանաձոր համայնքը, որի վարչական կենտրոնը կլինի Վանաձոր քաղաքը։ Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 4 համայնք, 54 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 2 համայնք:

Ըստ նախագծի հեղինակների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է նշված համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: Մասնավորապես՝ սահմանվում է, որ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ հինգերորդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած և այդ նույն օրը միավորված համայնքների ավագանիների անդամները ստանձնում են իրենց լիազորությունները: Միավորվող համայնքների ՏԻՄ-երի լիազորությունները տարբեր ժամկետներում ավարտվելու հիմքով՝ որոշ համայնքների ՏԻՄ-երի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն: Ընտրությունների օրը կնշանակի մարզպետը՝ համաձայնեցնելով ԿԸՀ-ի հետ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում