Ուկրաինան այս պահին հաղթում է պատերազմում. ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ Ուկրաինան ներկայումս գտնվում է պատերազմում հաղթանակի փուլում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի արտաքին օգնության, մարդասիրական հարցերի և կրոնական հարցերով տեղակալ Ջերեմի Լևինը:
Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Ուկրաինան ներկայումս շատ բան է անում պատերազմի նոր փուլում ամրապնդվելու և, ի վերջո, այն հաղթելու համար։ Նա գնահատում է, որ իրավիճակն արդեն շրջվել է։
«Մենք ներկայումս գտնվում ենք այնպիսի դիրքում, որտեղ Ուկրաինան հաղթում է պատերազմում», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը։
Նա նշել է, որ այժմ ռուսական բանակը սպասում է ձմռանը, որպեսի ուկրաինական զորքերը թուլացնեն մարտական գործողությունների տեմպը: