Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը մոտենում է 300-ի
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 291-ի, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է ևս 14 մահ։
Հաղորդագրության համաձայն՝ տվյալները հրապարակվել են Կոնգոյի կապի և զանգվածային լրատվության նախարարության ամենօրյա տեղեկագրում։
Էբոլա վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1118-ի, ինչը նախորդ օրվա համեմատ 24 դեպքով ավելի է։ Մահացության մակարդակը գնահատվում է 26%։
Ներկայումս բժշկական հաստատություններում և մասնագիտացված մեկուսացման կենտրոններում բուժվում է 408 հիվանդ։ Հիվանդությունից լիովին ապաքինվել է 122 մարդ։