Հունիսի 25-ին 1 ժամով հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն՝ տեխնիկական և ծրագրային վերազինման աշխատանքների իրականացման նպատակով։
Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառվող անհարմարության համար։