Պարզ մի երևույթ կա՝ ինչքան ազգային նկարագրով, պայքարող մարդիկ կան, հետապնդվում են. Մրո
«Այս իշխանության կողմից անընդհատ հակաօրինական գործողություններ են իրականացվում։ Պարզ մի երևույթ կա՝ ինչքան ազգային նկարագրով, պայքարող, ազգային իրավունքների, հայկական իրավունքների համար պայքարող մարդիկ կան, հետապնդում են տարբեր ձևերով»,-դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո)՝ անդրադառնալով «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը։
Նա համոզված է, որ դա քաղաքական հետապնդում է, ինչն անընդունելի է։
«Ավետիք ձերբակալման պատճառն այն է, ո նա արդարության ջատագով է, արդարաության, մեր ընդհնարական իրանունքների համար է պայքարում»,- ասաց Մրոն։