Արմեն Գրիգորյանի՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին մասնակցությունն ընդգծում է ՀՀ-ի շարունակվող հեռացումը ՌԴ-ից և մերձեցումը ԵՄ-ին. BloombergՀայաստան-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները. CivilnetՖրանսիայում գրանցվել է էբոլայի վարակի առաջին դեպքըԻրավիճակը նման է ստալինյան ժամանակաշրջանին. Մենուա Սողոմոնյանը՝ Չալաբյանի գործի մասինՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԿարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը. տեղի է ունեցել Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետների հեռախոսազրույցըՓաստագրվել է Ապարանի ջրամբարի ջրածածկման գոտում հայտնված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու ներկայիս վիճակըՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը
Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական
«Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս. Ազիզ Ալեքբերլի
Սումիի մարզում ուկրաինական բանակը կորցրել է 250 զինվորԼուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասինԿասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՍեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանըՈւկրաինայի զինված ուժերը Օրենբուրգում հարձակվել են «Գազպրոմի» գազի վերամշակման և հելիումի գործարանների վրաԵթե Հայաստանը հրաժարվի միջպետական գանգատներից, անհատները կարող են շարունակել ներկայացնել դրանք. Արա ՂազարյանՍպասվում է ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիսՌուսաստանը հույս ունի, որ Երևանը, ի վերջո, կընտրի Եվրասիական տնտեսական միությունը. ՊեսկովԱմերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումըՀայաստանը և CNN-ը սկսել են համատեղ զբոսաշրջային մարքեթինգային արշավԻնչու են Հայաստանում խոշոր տրամաչափի կարկտահարության դեպքերը հաճախակի դարձելԹրամփը սպառնացել է չեղարկել Իրանի հետ բանակցությունները, եթե վերջինս հրաժարվի ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներիցՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԱռուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումըԱդրբեջանը ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին. Սիրանուշ ՍահակյանԵրևանում հունիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ-ն մանրամասնում է
Օկուպացված Շուշիում կկայանա Թյուրքական պետությունների կրոնական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումըՉալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբանՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՍԴ-ն պահանջել է ԱԱԾ-ից՝ ներկայացնել ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ տվյալներ, ԿԸՀ-ից՝ նոր նյութեր. «Փաստինֆո»Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ
«Երեխաները գնում էին հաց ուտելու... դրանից է վրաս ահավոր ազդում». խեղդված քույրերին գտած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ)
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄԻՊ-ին առընթեր նոր խորհուրդ. փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համար ձևավորվում է համագործակցության նոր հարթակ
Ինչպես է ձերբակալվել Չալաբյանը․ կինը մանրամասներ է հայտնում
«Հրապարակ»․ Սպասում են Կարապետյանի հրավերին«Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետրանոց փոսը և արգելափակվելԾեծի ենթարկված Սարգիս Տեր-Եսայանը դիմել է հիվանդանոց «Հրապարակ». «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղաքական հայացքների համարՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան«Ժողովուրդ»․ Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-իցԱդրբեջանն օկուպացված Ակնայում տներ է կառուցում՝ անտուն ադրբեջանցիներին բնակեցնելու համարԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է․ Աբրահամյանը մեջբերել է Ալիևի հայտարարությունը«Հրապարակ». Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր թիմակիցների վարքը փոխի«Ժողովուրդ». «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում հակառակ ղեկավարի հայտարարության

Փաստագրվել է Ապարանի ջրամբարի ջրածածկման գոտում հայտնված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու ներկայիս վիճակը

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հերթական մշտադիտարկման շրջայցն են իրականացրել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի մի շարք հուշարձանների տարածքում։

Շրջայցի ընթացքում փաստագրվել է Ապարանի ջրամբարի ջրածածկման գոտում հայտնված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու ներկայիս վիճակը, ինչպես նաև տեղումների պատճառով փլուզված Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջը։ Մշտադիտարկման ծրագրում ընդգրկված են եղել նաև Եղիպատրուշի Սբ Աստվածածին եկեղեցին, Աստվածընկալ եկեղեցական համալիրը և այլ պատմական կառույցներ։

Ապարանի ջրամբարն ու ջրի տակ մնացած պատմությունը

Ուղիղ 60 տարի առաջ՝ 1966 թվականին, Քասախ գետի ջրերով լցվեց նորակառույց Ապարանի ջրամբարը։ Ջրածածկման գոտում հայտնվեցին 3 բնակավայրեր և դրանց տարածքում գտնվող տասնյակ պատմամշակութային հուշարձաններ։

1966-1967 թթ․ ընթացքում հնարավոր եղավ փրկել ու ջրամբարի արևելյան ափի բարձունքին վերակառուցել Զովունի գյուղի 4-7-րդ դարերի Թուխ Մանուկ և Սբ Վարդան եկեղեցիները։ Սակայն 4-րդ դարի եզակի կառույցը՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, բազմաթիվ վերակառուցումների և քարի փխրունության պատճառով հնարավոր չեղավ տեղափոխել, և այն մնաց իր պատմական վայրում։

Ուշագրավ փաստ

Մշտադիտարկման տվյալները ցույց են տալիս, որ անցած 60 տարիների ընթացքում եկեղեցին 9 անգամ ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ։ Այս տարի ևս, առատ տեղումների հետևանքով, ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով վաղմիջնադարյան կառույցը։

Ըստ պատմական տվյալների՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հավանաբար կառուցվել է 4-րդ դարում՝ հեթանոսական տաճարի հիմքերի վրա։ Կառույցի որմնամույթերից մեկին պահպանված արձանագրության մեջ հիշատակվում է Գնթունյաց նախարարական տան գլխավոր իշխան Գրիգորի անունը, ում ջանքերով էլ վեր է խոյացել տաճարը։