Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու հավակնություններին և ընտրություններին։
«Այս պահի դրությամբ ընտրություններն ավարտվել են, իշխանությունները փաստացի ինչ-որ թվեր են արձանագրել, համարում են, որ իշխանություն ունեն։ Համենայն դպես, նախորդի շարունակություն էլ կա։ Իրենք այսօր պատասխանատվություն ունեն Հայաստանի շահերը պաշտպանելու։ Ադրբեջանցիների վերադարձի հարցը եկեք իշխանություն-ընդդիմություն վիճաբանության առարկա դարձնելուց հրաժարվեք, արձագանքեք ադրբեջանցիների խոսույթներին, գործողություններին, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում նրանց գործունեությանը։ Սա լուրջ վտանգ է։ Ասելով, որ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է, դա այդպես չէ։ Նույնն ասում էիք Արցախի վերաբերյալ»,-նշում է նա։