Իսրայելը պետք է սկսի իր զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից.Մակրոն
Իսրայելը պետք է սկսի իր զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից՝ երկու երկրների միջև հրադադարի հաստատմանը զուգահեռ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ իր լիբանանցի գործընկեր Ժոզեֆ Աունի, վարչապետ Նաֆաֆ Սալամի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նաբիհ Բերիի հետ զրույցից հետո։
«Ես նրանցից յուրաքանչյուրին վերահաստատեցի Ֆրանսիայի հավատարմությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Բոլորի կողմից հարգվող երկարատև հրադադարի հաստատումը պետք է հնարավորություն տա իսրայելական զորքերի դուրսբերման և լիբանանյան ուժերի վերաբաշխման գործընթացին», - գրել է նա։
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է կոնկրետ աջակցություն ցուցաբերել այս գործընթացին և առաջիկա շաբաթներին մոբիլիզացնել միջազգային հանրությունը՝ Լիբանանի կառավարության հետ միասին, Լիբանանի զինված ուժերը հզորացնելու և տեղահանված անձանց կարիքները հոգալու համար։