«Ձեզ է վստահված Ռուսաստանի սրտի պաշտպանությունը»․ Կրեմլում պարգևատրման արարողություն է տեղի ունեցելԸնտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ ԹանդիլյանՏավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրողԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՌոնալդուն խփել է առաջին գոլը ԱԱ-2026-ումԱյրվել է Իսպանիայի ամենաբարձր երկնաքերը, մարդկանց տարհանել ենԱռաջարկվում է տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԹվայնացումը մեծացրել է ԵԱՏՄ երկրների եկամուտներըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՀՀ-ն ու ԵՄ-ն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «նոր շուկաների բացահայտման ուղղությամբ»Վրաստանում մտցվում է կացության կարգավիճակի նոր կարգ՝ երկրի քաղաքացիների ամուսինների համարՄեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլըՔննարկվել է հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացըԱնցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվելԵԱՏՄ-ում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունն ու մարտահրավերներըԴեսպանը ներկայացրել է կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնություններըՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի 5 ամսվա արդյունքներըՌԴ ենթակառուցվածքներին հարվածելով` Կիևը փորձում է ազդել զբոսաշրջային սեզոնի վրա. ՊուտինԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՎերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքումԾեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոցՍուրեն Պապիկյանը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՇուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինԱլեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստըՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազիՄոնրեալում սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվելՆրբորեն մեկնարկել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց. Քաղաքական վերլուծաբանՓամբակում ուսումնական զորավարժության ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել էՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել ՀայաստանԼավրովը հայհոյել է Ուկրաինայի վերաբերյալ կլոր սեղանի ժամանակԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի զինված ուժերը բերվել են մարտական ամենաբարձր պատրաստվածության մակարդակիՈրոնք են Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները. ԱՀԿ-ն ցուցակ է հրապարակելՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Թորոսյանը նախարարության համար նոր անունն է մտածել
Արևմուտքը բացահայտ խոսում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու մասին. ՊուտինԾեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվելԻնչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակության վայրը, նրա կնոջը պատկանող երկու տրանսպորտային միջոցները. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ Կոնգրեսում կքննարկի ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքի հարցըՌուսական բանակը հարվածներ է հասցրել Կրիվոյ Ռոգին. կան զոհեր և վիրավորներԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է. ՄԻՊԵթե ասեք «արա», 40 հազար անգամ «արա» կասենք, ձեռքերին արտոնություն տաք՝ տասնապատիկ կստանաք․Ստեփանյան (տեսանյութ)Հետախուզվողի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ«Կաշիները քերթվելու ա». Ավինյանը սպառնաց ընդդիմությանը
Հասարակություն

Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող

Բռնի տեղահանումից հետո Տավուշում հաստատված արցախցիների 780 ընտանիքներից այժմ մարզում ապրում է 525-ը, 1122 արցախցի հեռացել է Տավուշից, հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին։

«2025թ․ օգոստոսի 18-ին իր տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է․ «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է․ նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։

2023թ․-ին բռնագաղթած արցախցիները ինչպե՞ս են տնավորվել Տավուշի մարզում։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ 2023թվականի աշնանը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներից 780 ընտանիք՝ 2970 անձ բնակություն է հաստատել Տավուշում։ Տավուշի մարզային խորհրդի 2024թ․ հունիսի 24-ի նիստում քննարկվել է Արցախից բռնագաղթածներին բնակարաններով ապահովելու ծարգիրը, որի վերաբերյալ զեկուցել է Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանը։

Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2025թ․ մարտի դրությամբ արցախցի ոչ մի ընտանիք Տավուշի մարզում չի օգտվել բնակարաններով ապահովման այդ ծրագրից։ Հիմնական աշխատանք , սեփական բնակարան չունեցվող արցախցի ընտանիքների մի զգալի մասը ժամանակի ընթացքում հեռացել է Տավուշից, հաստատվել Հայաստանի այլ բնակավայրերում կամ արտերկրում։

Հունիսի 4-ին Տավուշի մարզպետարան տեղեկատվական հարցում եմ կատարել․ «Հունիսի 4-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում բնակվող, Արցախից բռնագաղթած ընտանիքների, բնակիչների թիվը, նրանցից քանի՞սն է պետական բնակարանային ապահովման ծրագրով Տավուշի մարզում բնակարան ձեռք բերել, ո՞ր համայնքում՝ քանի՞ ընտանիք»։

Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարին փոխարինող Ասքանազ Բաբլումյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․

«Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 525 ընտանիք և 1848 անձ»:

Մարզպետարանի պատասխանում անտեսված է լրագրողիս այն հարցը, թե Արցախից բռնագաղթած ընտանիքներից քանի՞սն է պետական բնակարանային ապահովման ծրագրով Տավուշի մարզում բնակարան ձեռք բերել, ո՞ր համայնքում՝ քանի՞ ընտանիք։

2023թ․ սեպտեմբերից հետո, անցած 2 տարի և 8 ամիսների ընթացքում Տավուշում հաստատված 780 ընտանիքներից ներկայումս Տավուշի բնակավայրերում ապրում է 525 ընտանիք, 255 ընտանիք հեռացել է Տավուշի մարզից։ 2023 թվականին Տավուշի մարզում բնակություն հաստատած 2970 անձանցից  այժմ մարզում մնացել է 1848-ը, 1122 անձ հեռացել է Տավուշից»,- գրել է Ոսկանյանը։