«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ Նարեկ Ս.-ն իր վարած «Ford» մակնիշի մեքենայով Միասնիկյան պողոտայում, 36/6 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և նրա երկու ուղևորները տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայողները՝ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմենակ Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Արայիկ Արզումանյանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։