ԱՄՆ Կոնգրեսում կքննարկի ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքի հարցը
Վաշինգտոնի Կապիտոլիումի շենքում Բաքվի նախաձեռնողական խմբի նախաձեռնությամբ կանցկացվի «Վերադարձի իրավունք և ինքնորոշում. կրկնակի չափանիշներ և ընտրողական մոտեցումներ» թեմայով միջազգային համաժողով։
Սա ԱՄՆ Կոնգրեսում առաջին նմանատիպ միջոցառումն է, որը նվիրված կլինի այսպես կոչված Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումների թեմային:
Համաժողովը կմիավորի փախստականների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասնագետներին, մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային իրավունքի մասնագետներին, էթնիկ պատկանելության հիման վրա բռնության, խտրականության և հալածանքների ենթարկված կազմակերպությունների ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներին և տուժած համայնքներին։
Մասնակիցները կքննարկեն այսպես կոչված էթնիկ զտումների հետևանքով Հայաստանում գտնվող իրենց պատմական հողերից բռնի կերպով վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հարցը:
Կքննարկվի նաև Հայաստանի տարածքում մնացած այսպես կոչված ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության, այդ թվում՝ տեղանունների, մզկիթների, գերեզմանատների, սրբավայրերի և այլ հուշարձանների համակարգված ոչնչացման, պղծման և յուրացման միջազգային իրավական գնահատման հարցը: