Պուտինի օգնականը խոսել է Հայաստանի վարած քաղաքականության մասին
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակը դիտարկում է որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումների վրա հարձակվելու փորձ:
Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը,-գրում է Ria.ru-ն:
«Մենք տեսնում ենք փորձեր՝ անընդհատ հարձակվելու այն ինտեգրացիոն միավորումների վրա, որոնցում մեր երկիրն անմիջականորեն մասնակցում է։ Միևնույն ժամանակ, նրանք առաջ են մղում այն պատրանքային գաղափարը, որ դարեր շարունակ կողք կողքի ապրած և միշտ միմյանց օգնած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը կարող են վերանայվել», - ասել է Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում։