Մոնրեալում սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
Մոնրեալում անհայտ անձը կրակ է բացել հրացանից Կոտ-դե-Նեժ թաղամասի սինագոգի մոտ:
Ըստ «Ջերուսալեմ Փոստ»-ի, Հիլթոն հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է երեք մարդ։
Ըստ հաղորդագրությունների, զոհվածների թվում են մեկ ոստիկան, մեկ քաղաքացիական անձ և կասկածյալը։ Առնվազն մեկ ոստիկան վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։
Տեղական ոստիկանությունը հետագայում հայտարարեց, որ զոհերից մեկը տեղի ռաբբի Միքայել Մոշե Միզրահին է։
Կոտ-դե-Նեժ թաղամասը հայտնի է հրեական մեծ բնակչությամբ։ Այնտեղ կան բազմաթիվ ռեստորաններ, հրեական դպրոցներ և համայնքային կենտրոններ, որոնք բոլորը ժամանակավորապես փակվել են միջադեպից հետո։