Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ
Հունիսի 25-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին կտոնախմբի Սրբոց Թարգմանչաց տոնը։
Տոնի առիթով Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ուր ամփոփված է Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետի աճյունը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը` ժամը 10:00-ին: