Իրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. Թրամփ
«Բոլորը հրաշալի գիտակցում են, որ Իրանը կհամաձայնվի խոշոր սպառազինությունների ստուգումներ անցկացնել՝ ապագայում «միջուկային ազնվությունն» ապահովելու համար»։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ Իրան մուտքի մասին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Аxios-ը հայտնել էր՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ բանակցությունների առաջին փուլից հետո Իրանը համաձայնի ՄԱԿ-ի տեսուչներին թույլ տալ ստուգել իր միջուկային օբյեկտները, այդ թվում՝ այն վայրերը, որոնք նախկինում հարվածների են ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։
Ի պատասխան՝ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանին տալ սառեցված ակտվիների մի մասի հասանելիություն։