Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է:
Ղուկասյանի կյանքն ու աշխատանքային ողջ գործնեությունը կապված է Արցախյան շարժման, Արցախում պետական ինստիտուտների գործունեության և Արցախի ճանաչման գործընթացին:
Ազատությո՛ւն Արկադի Ղուկասյանին և ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»: