ԵՏՄ-ից դուրս գալու մտածողությունը կարճամիտ է և անհիմն
«Մենք չեն համարում, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը ակտուալ է»: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե նաղդալկանը:
Ըստ նրա` ԵՏՄ-ից դուրս գալու մտածողությունը շատ կարճամիտ է, ոչ հիմնավոր և առանց փաստարկների:
«Մենք հասկանում ենք ենթատեքստում ինչ է. փորձում են հակաետմական հայտարարություններ և մտադրություններ սերմանելու, բայց մեր վերաբերմունքը հետևյալն է՝ ԵՏՄ-ն տնտեսական միություն է, որն ունի տնտեսական նպատակներ և դեռևս շատ կարճ կենսագրություն, որպեսզի վերջնականապես կայացած լինի և ԵՏՄ անդամ պետությունների միջև ձևավորված լինի համագործակցությունը»: