Պետք է աշխատենք, որ այդ միասնականությունը շարունակվի և պահպանվի
«Այս օրերին բոլոր քաղաքական ուժերի միահամուռ աջակցությունն ու համախմբումն իշխանության, Նախագահի շուրջ շատ կարևոր էր: Պետք է աշխատենք, պետք է ձգտենք, որ այդ միասնականությունը շարունակվի և պահպանվի ներքաղաքական գործընթացների ընթացքում»:
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարությանը, ըստ որի` ՌԴ-ը կշարունակի պայմանագրերի շրջանակում զենք մատակարարել Ադրբեջանին` որպես իրենց ռազմավարական գործընկերոջ, Հերմինե Նաղդալյանն ասաց, թե դրա վերաբերյալ լավագույն պատասխանն այն է, թե ինչ կատարվեց այդ հայտարարության մեկ ժամվա ընթացքում.
«Ընդամենը մեկ ժամ հետո այդ հայտարարությունը տվյալ էջում այլևս զետեղված չէր, ջնջված էր, լավագույն վկայությունն է, թե ինչպես է այդ հայտարարությունն առաջին հերթին ընկալվել հենց բուն Ռուսաստանում, ապա՝ Հայաստանում»: