Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավոր
Ֆիլիպինների Տակլոբան քաղաքի Սան Խոսեի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-ի:
Այս մասին հաղորդում է GMA news-ը, հղում անելով ոստիկանությանը:
Վիրավորները անմիջապես տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություններ՝ շտապ օգնություն ստանալու համար։
«Կրակոցներին ենթադրաբար ներգրավված երկու անչափահասներ գտնվում են կալանքի տակ և սպասում են քաղաքի սոցիալական ապահովության վարչություն տեղափոխվելուն», - հայտնել է ոստիկանությունը։
Ֆիլիպինների Տակլոբան քաղաքի Սան Խոսեի ազգային ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ: Կրակոցներին ենթադրաբար մասնակցած երկու անչափահասներ ձերբակալվել են։
Խուզարկության արդյունքում պարզվել է, որ նրանք կրել են հրազեն։
Հանցագործության դրդապատճառի, օգտագործված հրազենի տեսակի վերաբերյալ հետաքննություն է ընթանում։
Դեպքից հետո դպրոցում դասերը դադարեցվել են։