Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել, վկայում են Flightradar-ի տվյալները։
Ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ SHOT-ի տվյալներով՝ Boeing 737-800 ինքնաթիռից փոխանցվել է 7700 արտակարգ կոդը, երբ այն գտնվել է Դաղստանի երկնքում։