Բոլիվիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. բոլոր անդամները զոհվել են
Բոլիվիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր վեց անձինք։
Հարավամերիկյան երկրի պաշտպանության նախարարությունը լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։
«Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր վեց անձանց՝ չորս զինծառայողի և երկու քաղաքացիական անձի մահը հաստատվել է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը թռիչք է կատարել Էլ Ալտո միջազգային օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Կոչաբամբա։ Կարճ ժամանակ անց ինքնաթիռի հետ կապը կորել է: Վթարի ենթարկված ինքնաթիռի մնացորդները հետագայում հայտնաբերվել են Սերո Սայարի տարածքում։