Ուժգին պայթյուն Կատարի գազի վերամշակման գործարանում. կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ
Դոհայից հյուսիս-արևելք գտնվող Ռաս Լաֆանի արդյունաբերական գոտում գտնվող գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 54 մարդ, իսկ 18-ը՝ անհետ կորած են համարվում:
Կատարի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է միջադեպի մասին։
«Ռաս Լաֆանի արդյունաբերական գոտու գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվածների ընդհանուր թիվը 54 է, մինչդեռ Լեխվիայի ներքին անվտանգության ուժերի որոնողական-փրկարարական խումբը, քաղաքացիական պաշտպանության հետ համատեղ, որոնումներ է անցկացնում 18 անհետ կորած անձանց գտնելու համար», - ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Բարզանի գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած միջադեպը գործարանային սխալի պատճառով է եղել: