Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանի հարավում
Լիբանանում «Հըզբոլլահ» խմբավորման դեմ գործող իսրայելական զորքերին հրամայվել է դադարեցնել կրակը, այս մասին հայտնել է N12 հեռուստաալիքը։
Հրամանը տվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը, և այն փոխանցվել է տեղում գտնվող բանակային ստորաբաժանումներին։
Միաժամանակ, այս հրամանի համաձայն, Իսրայելի բանակը կշարունակի պահպանել իր դիրքերը Լիբանանի հարավում գտնվող այսպես կոչված դեղին գծի երկայնքով։ Այս որոշումը կայացրել են Իսրայելի իշխանությունները՝ «Միացյալ Նահանգների հետ համաձայնեցումից հետո»։