Իրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներին
ԱՄՆ-ը և Քաթարը համատեղ աշխատում են մեխանիզմ ստեղծելու համար, որը թույլ կտա Իրանին օգտագործել իր սառեցված ակտիվների մի մասը մարդասիրական ապրանքներ գնելու համար:
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը իրազեկ աղբյուրներին հղումով։
Նախատեսվում է, որ Իրանի Կենտրոնական բանկի խնդրանքով քաթարական կողմը թույլտվություն կտա այդ միջոցներից վճարել սննդի, դեղերի և մարդասիրական այլ ապրանքների համար։ Ինչպես նշում է հրատարակությունը, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում արգելափակված է իրանական մոտ 100 մլրդ դոլարի միջոցներ՝ հիմնականում նավթային եկամուտները, որոնք կիրառված պատժամիջոցների արդյունքում սառեցվել են Հնդկաստանում, Իրաքում, Քաթարում և Չինաստանում գտնվող հաշիվներում։
Ամերիկյան կողմն ակնկալում է, որ այդ մեխանիզմը կապահովի վերահսկողություն իրանական միջոցների ծախսման վրա, գրում է թերթը։