210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր
Տնտեսություն

Հուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ

Առնվազն 2 տարվա երաշխիքային ժամկետ նոր, 1 տարվա՝ օգտագործված ապրանքների համար, 20 օր ժամկետ՝ վերանորոգման համար, ժամանակավոր օգտագործման ապրանքի տրամադրում և այլ երաշխիքներ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել էր հանդիպում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումները, որոնք ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հուլիսի 1-ից և իրականացվել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Հանդիպման մասնակցում էին Հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը, Թադևոս Ավետիսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, բիզնես համայնքի, ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Տիգրան Մարկոսյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ նմանատիպ հանդիպումները տնտեսավարողների հետ, նաև քաղաքականությունը մշակող մարմնի՝ էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ,  արդեն ավանդական են դարձել․ «Նպատակը մեկն է՝ ավելի սահուն դարձնել և կազմակերպչական նախադրյալների վրա դնել օրենսդրական փոփոխությունները, որպեսզի Հանձնաժողովը գործ ունենա ոչ թե խախտումների, այլ սպառողների շահերը հարգող, բարեխիղճ գործելակերպի հետ»։ 

Լիլյա Սիրականյանն ընդգծել է, որ ոլորտի քաղաքականության մշակման աշխատանքները Հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ իրականացվել են դեռևս նախորդ տարվանից, որոնց մի մասը դեռևս անցյալ տարի  է ընդունվել  և արդեն ուժի մեջ է, իսկ այս տարվա ապրիլի 16-ին նոր փաթեթ ընդունվեց, որով առավել հստակեցվեցին և ընդլայնվեցին սպառողների իրավունքների պաշտպանության գործիքակազմն ու երաշխիքները՝   ԵՄ ստանդարտներին համապատասխան։  

Նոր կարգավորումներով մի շարք առանցքային փոփոխություններ են իրականացվել։ Մասնավորապես՝

 

 

  • Անդրադարձ է կատարվել ապրանքի համապատասխանության չափանիշներին և դրանք վերացնելու եղանակներին։
  • Նոր գնվող ապրանքների համար սահմանվել է առնվազն երկու, օգտագործվածների համար՝ առնվազն 1 տարվա երաշխիքային ժամկետ։ Ընդ որում՝ օգտագործված ապրանքների դեպքում վաճառողը պետք է հստակ ներկայացնի տվյալ ապրանքի բոլոր թերությունները։
  • Երաշխիքի ժամկետի ընթացքում անհամապատասխանություն հայտնաբերելու պահից երկու ամսվա ընթացքում սպառողը կարող է դիմել վաճառողին և պահանջել.
    • անվճար վերանորոգում,
    • նմանօրինակ ապրանքով փոխարինում,
    • գնի համաչափ իջեցում,
    • պայմանագրի լուծում և գումարի վերադարձ։
  • Վերանորոգման համար ընդհանուր առմամբ սահմանվում է 20 օր ժամկետ։ Անհնարինության դեպքում կարող է սահմանվել այլ ողջամիտ ժամկետ, որի վերաբերյալ սպառողին անհրաժեշտ է ներկայացնել հստակ և ամբողջական տեղեկատվություն։
  • Փոխարինումն իրականացվում է 7-օրյա ժամկետում, անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է սահմանվել 20 օր, ապրանքը պետք է լինի նոր, երաշխիքի ժամկետը հաշվարկվում է զրոյից։
  • Թե՛ փոխարինման և թե՛ վերանորոգման գործընթացն իրականացնելիս երկարաժամկետ օգտագործման ապրանքների դեպքում վաճառողը սպառողին պետք է տրամադրի ժամանակավոր օգտագործման ապրանք։
  • Առաջին տարվա ընթացքում ապրանքի համապատասխանության ապացուցման բեռը դրվում է վաճառողի, հաջորդող ժամանակահատվածում՝ սպառողի վրա։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքով համեմատություններ պարունակող և մոլորեցնող գովազդի թույլատրելիության չափանիշներին։

 Հանձնաժողովի ներկայացուցիչները հորդորել են տնտեսավարողներին նախատեսել բողոքների  ընդունման ընթացակարգեր, ինչպես նաև տեղեկացրել են, որ կմշակվի ուղեցույց՝ նոր օրենսդրական կարգավորումների կիրարկմանն օժանդակելու համար։