Ողբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել են
Սպիտակի ոլորաններում տարիներ առաջ զինվորական ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել են։ Այս մասին գրում է Shamshyan.com–ը։
«2015 թվականի ապրիլի 17-ին, Լոռու մարզում, Սպիտակի ոլորաններում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել զինվորական «ՈւՐԱԼ»-ի մասնակցությամբ։ Զինվորներին տեղափոխող ավտոմեքենան հայտնվել էր ձորում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, մեծ թվով զինվորներ էլ վիրավորվել էին։
Դեպքից հետո մահացած զինվորի հիշատակին նրա զինակից ընկերները վթարի վայրում նրա անվամբ հուշաքար ու ծաղկամաններ էին տեղադրել և շատ հաճախ այցելում էին հուշաքարին ու ծաղիկներ խոնարհում։
Այսօր՝ հունիսի 19-ին, նկատեցինք, որ հուշաքարը ու ծաղկամաններից մեկը կոտրել են։ Դեռեւս հայտնի չէ, թե ով է վանդալիզմի հեղինակը»,– գրում է կայքը։