Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Իսրայելը և շիական «Հեզբոլլահ» շարժումը համաձայնության են եկել հրադադարի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում է N12 հեռուստաալիքը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։
«Մենք համաձայնության ենք եկել հրադադարի շուրջ։ Մենք կմնանք անվտանգության գոտում ։ Եթե մեզ վրա հարձակվեն, մենք կպատասխանենք», – հեռուստաալիքը մեջբերել է իր աղբյուրին։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով ամերիկյան աղբյուրին, հաղորդել էր, որ Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը ուժի մեջ է մտնում ժամը 16:00-ից։