Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել։
Մալիշկա գյուղի վարչական տարածքի՝ ոստիկանություն զանգած քաղաքացու նշած հատվածում Եղեգնաձորի ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 3 պահունակ՝ լիցքավորված ընդհանուր 55 փամփուշտով, գնդացրի 117 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Գորիսի և Սիսիանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում