Իրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿ
Իրանը հայտարարել է նոր ռազմական գործողությունների պատրաստակամության մասին՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի և նրանց դաշնակիցների կողմից նոր ագրեսիայի դեպքում։
Համապատասխան հայտարարությունը տարածել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հակառակորդների կողմից կրկնվող գործողությունների դեպքում իրանական ուժերը պատրաստ են գործել ավելի մեծ ուժով, քան նախկինում՝ հիմնվելով ցամաքում, ծովում, օդում և հիբրիդային պատերազմում կուտակված իրենց փորձի և կարողությունների վրա։
Հայտարարության մեջ նաև նշվում է Գերագույն հրամանատարության հրամանով թշնամուն ջախջախիչ, պատմական պարտություն հասցնելու իրենց պատրաստակամության մասին։