Սիրիայում ռուսական զենքի պահանջարկը կտրուկ աճել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Սիրիայում ռուսական օդուժի գործողություններից հետո ռուսական արտադրության զենքի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է:
«Մեր զենքի նկատմամբ հետաքրքրությունը, հատկապես Սիրիայում Զինված ուժերի գործողություններից հետո, կտրուկ աճել է: Որոշ զինամթերքների տեսակների դեպքում, օրինակ, ՀՕՊ համակարգերի, մենք չենք կարող կատարել արտաքին շուկայի պահանջները»,- ասել է նա:
Պուտինը նաեւ խոստովանել է, որ Սիրիայում ռուսական ռազմատեխնիկայի աշխատանքի մեջ շատ թերություններ են նկատվել, եւ հիմա մասնագետներն աշխատում են դրանք վերլուծելու ուղղությամբ: