Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե նահանգում գտնվող «Հեզբոլլահի» ամրոցների վրա՝ սպանելով 16 մարդու։
Հարրուֆ գյուղի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է ութ խաղաղ բնակիչ։
Աշ-Շարքիայում ավերվել է մի տուն, զոհվել է չորս մարդ։ Եվս երեքը զոհվել են Քֆար Սիրի վրա հարձակման ժամանակ։
Դուվեյրում, որտեղ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է մոտոցիկլետի, հաղորդվել է նաև մեկ զոհի մասին, ենթադրաբար՝ «Հեզբոլլահի» անդամ է եղել: