Հարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվի
Տնտեսություն

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում հարկային մարմին–հարկ վճարող քննարկումների շրջանակում արձանագրել է գործնականում առաջացած մի շարք խնդիրներ՝ կապված փաստաթղթավորման, հաշվետվությունների ներկայացման, հարկերի հաշվարկման, ինչպես նաև Հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունների հետ։ Օրենքով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են այդ խնդիրների լուծմանն ուղղված մի շարք քայլեր, որոնք նպատակ ունեն պարզեցնել գործընթացներն ու բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը։

1․ Ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման կանոնակարգումԱպրանքների վերադարձի դեպքում նախատեսվում է գործարքների ճշգրտման հնարավորություն՝ առանց հետվաճառք ձևակերպելու։ Այն թույլ կտա վերադարձն իրականացնել նույն գործարքի շրջանակում՝ դարձնելով գործընթացն ավելի պարզ և տրամաբանական, իսկ հարկային հաշվետվությունները՝ ավելի ճշգրիտ։ Ներկայում, որոշ դեպքերում (օրինակ՝ պիտանիության ժամկետ չունեցող ապրանքների դեպքում), վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, ինչը բարդացնում է գործընթացը և չի արտացոլում իրական պատկերը։ Առաջարկվող փոփոխությամբ նշված խնդիրը կվերացվի։

2․ ՀԴՄ կտրոնով վերադարձի դեպքում հարկերի հաշվարկի պարզեցումՀԴՄ կտրոնով կատարված գնումների վերադարձի դեպքում՝ ԱԱՀ-ի ճշգրտումները կարտացոլվեն վերադարձի ամսվա հարկային հաշվարկներում, այլ ոչ թե վաճառքի ամսվա հարկային հաշվարկներում։ Ներկայում դրանք ներառվում են վաճառքի հաշվետու ամսում, ինչը պահանջում է վերանայել արդեն ներկայացված հաշվարկները՝ առաջացնելով բարդ և ժամանակատար գործընթաց։ Նոր կարգավորմամբ՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի նվազումը կհաշվառվի անմիջապես վերադարձի հաշվետու ամսում, ինչի շնորհիվ հարկային հաշվարկների կազմման ու հարկային մարմին ներկայացման գործընթացը կդառնա ավելի պարզ և հեշտ կառավարելի, ինչպես նաև կկրճատվեն հարկային հաշվարկների ճշտման դեպքերը։

3․ Անավարտ բազմաբնակարան շենքերի օտարման դեպքում հարկման բազայի հաշվարկի վերանայումՎերանայվում է շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված անավարտ (կիսակառույց) բազմաբնակարան շենքերի օտարման դեպքում հարկման բազայի որոշման կանոնները։ Առաջարկվում է ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան հաշվարկելիս չկիրառել կադաստրային արժեքի 80 տոկոսի չափով որոշվող մեծությունը (նվազագույն շեմ) ։ Ներկայում հարկման բազայի  նվազագույն շեմը որոշելիս հիմք է ընդունվում  կառուցվող  բազմաբնակարան շենքի ամբողջ կադաստրային արժեքի 80 տոկոսը՝ առանց հաշվի առնելու շինության ավարտվածության աստիճանը, ինչը հանգեցնում է անհամաչափ հարկային բեռի։

4․ ԱԱՀ հաշվառման վերանայման հնարավորությունՀնարավորություն է տրվում 2022–2025 թվականների ընթացքում ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն չներկայացրած տնտեսվարողներին մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնել համապատասխան հայտարարություն, և այդ տարիների համար հաշվառվել որպես ԱԱՀ վճարող։ հայտարարության համար պարտավոր են մինչև 2026 թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնել համապատասխան դիմում: Միաժամանակ,  ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարությունը ներկայացնելու դեպքում կվերահաշվարկվեն հայտարարության չներկայացման հիմքով վարչական ակտերով հաշվարկված հարկային պարտավորությունները, ներառյալ տույժերը և տուգանքները։

5․ Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ԱԱՀ-ի կանոնների պարզեցումՊարզեցվում են ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների (Google, Facebook և այլն) ԱԱՀ-ի վճարման կանոնները՝

  • ոչ ռեզիդենտ ընկերությունները ԱԱՀ կվճարեն նաև ԱԱՀ չվճարող կազմակերպությունների հետ գործարքների դեպքում՝ բացառությամբ պետության և համայնքների,

  • ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանը հիմնականում եռամսյակն է, իսկ ԵՏՄ հարթակների միջոցով ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքի դեպքում՝ ամիսը,

  • ԱԱՀ հաշվետվությունները բոլոր դեպքերում ոչ ռեզիդենտ ընկերությունները կներկայացնեն պարզեցված կարգով՝ e-VAT համակարգով։

Փոփոխությունների նպատակն է պարզեցնել ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացը։

6․ Կաթնամթերքի կորուստների թույլատրելի նորմայի բարձրացումԲարձրացվում է դրոշմավորման ենթակա կաթնամթերքի կորուստների թույլատրելի նորման՝ 1%-ից դառնալով 2%։ Պատճառն այն է, որ դրոշմավորման ենթակա կաթնամթերքի որակական կորուստը (օրինակ՝ ժամկետի սպառման արդյունքում) տարեկան կտրվածքով ավելի մեծ կարող է լինել, քան համախառն եկամտի 1 տոկոսը։  Փոփոխությունն արտադրողներին թույլ կտա կորուստները կառավարել արդյունավետ և նվազեցնել արտադրական գործընթացում առաջացող ֆինանսական ռիսկերը։

Իրազեկման թերթիկն՝ այստեղ։