«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»
Մամուլ

Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է Իջեւանում գտնվող բնակարանը, որտեղ համասեփականատեր է։ Այլ անշարժ գույք, ինչպես նաև տրանսպորտային միջոց, չի հայտարարագրել։ Վերջին տարվա ընթացքում Փաշինյանի եկամուտները կազմել են 31 մլն 882 հազար 198 դրամ, որը ստացել է որպես աշխատավարձ, 4 մլն 768 հազար 480 դրամ ստացել է եկամտահարկի հետվերադարձից, ՔՊ-ից, որպես ռոյալիթի, ստացել է 500 հազար դրամ եւ 500 հազար դոլար (մոտ 185 մլն դրամ) ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովից։ Այսպիսով Փաշինյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 222 մլն դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Փաշինյանը բանկային հաշվին ունեցել է 4 մլն 18 հազար 75 դրամ, կանխիկ 700 հազար դրամ եւ 800 դոլար։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարագրում ընտանեկան կարգավիճակը նշվել է «ամուսնացած», թեև Աննա Հակոբյանի հետ պաշտոնական գրանցված ամուսնություն չունի։ Այնուամենայնիվ, Աննա Հակոբյանը նույնպես եկամուտների հայտարարագիր է ներկայացրել: Այս ընտանիքում` երբ իրենց պետք է, ամուսիններ են, երբ պետք չէ` իրար հետ կապ չունեն:

Աննա Հակոբյանի` ԿԿՀ ներկայացրած հայտարարագրում, որպես անշարժ գույք, հայտարարագրված է Երեւանում գտնվող բնակարանի 4/9 բաժնեմասը, որը ժառանգություն է ստացել 2006-ին, 3 ավտոմեքենա, որոնք ձեռք է բերել 2009-2010թթ․։ Նա 2009-ից բաժնետոմսեր ունի մի ընկերությունում, որի տվյալները չեն նշվում։ Հակոբյանը տարեսկզբին ունեցել է 49 մլն 350 հազար դրամի հիպոթեք, որից տարեվերջին մնացել է 43 մլն 896 հազար 536 դրամը։ Տարեվերջին նա ունեցել է 27 հազար դոլար եւ 10 մլն դրամ բանկային ավանդ, 4 մլն 738 հազար 197 դրամ բանկային հաշվի մնացորդ։ Նա Կատարի պետության «Քաթարա» մշակութային գյուղակ հիմնադրամից 1 մլն 844 հազար 321 դրամի բնամթերային ձեւով ստացված եկամուտ է հայտարարագրել։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 31 մլն 6 հազար 708 դրամ, որից 21 մլն 758 հազար 993 դրամը ստացել է «Իմ քայլը» հիմնադրամից՝ որպես աշխատավարձ, 3 մլն դրամ աշխատավարձ՝ «Դարեսկիզբ» ընկերությունից․ սա «Հայկական ժամանակը» հրատարակող ընկերությունն է, 4 մլն 123 հազար 592 դրամ՝ եկամտահարկի վերադարձից, իսկ մնացած գումարը գոյացել է ավանդների տոկոսագումարից։

Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հայտարարագրել է «Նիսան» մակնիշի մեքենա, 2025-ի սեպտեմբերից նա Դիանա Աշոտի Արզումանյանից ձեռք է բերել ընկերության բաժնետոմսեր, տարեվերջին իր հաշվին ունեցել է 194, 270 դրամ գումար, իսկ 196,813 դրամ էլ վարկ է վերցրել։ Նրա եկամուտները կազմել են 1 մլն 352 հազար 224 դրամ, որը գոյացել է աշխատավարձից եւ նշված վարկից։ Նա նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից 763 հազար դրամի բնամթերային ձեւով ստացված եկամուտ է հայտարարագրել։

Շուշան Փաշինյանը հայտարարագիրը ներկայացնելու պահին բանկային հաշվին ունեցել է 58 հազար 946 դրամ։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 462 հազար 333 դրամ, որը գոյացել է «Իլոնա անգլերենի կենտրոն» ընկերությունում ստացած աշխատավարձից։ Աշոտ Փաշինյանը վերջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2022-ին»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում