Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվիՀանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն
Մշակույթ

Գորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)

2026 թվականի հունիսի 12–13-ին Գորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 127-ամյակին։

Գիտաժողովը կազմակերպվել էր «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի և Ակսել Բակունցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով համախմբել Բակունցի ստեղծագործության ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներին և հետազոտողներին, խթանել բակունցագիտական ուսումնասիրությունները և ձևավորել Բակունցի գրական ժառանգության արդի գիտական ընթերցումների կայուն հարթակ։

Գիտաժողովը համախմբել էր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարբեր գիտական, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչների։ Մասնակիցների թվում էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային գրադարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, Շիրակի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Երևանի «Գլաձոր» համալսարանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի, ինչպես նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում գործող հայագիտական ամբիոնի ներկայացուցիչներ։

Գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Գորիսի «Իմփաքթ Հաբ Սյունիք» կոնֆերանս սրահում։ Մասնակիցներին ողջունեցին «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանը, Ակսել Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը, Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Հակոբյանը և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Գորիս համայնքի նախկին ղեկավար Նելսոն Ոսկանյանը։

Բացման խոսքում Թեհմինա Մարությանն ընդգծեց, որ «Բակունցի գրական ժառանգությունը արժանի է ունենալու իր մշտական գիտական հարթակը, որտեղ տարբեր սերունդների հետազոտողներ կհանդիպեն, կներկայացնեն նոր ուսումնասիրություններ և միասին կնպաստեն բակունցագիտության զարգացմանը»։ Նա նշեց նաև, որ տարիներ շարունակ ունեցել է այն համոզմունքը, որ Բակունցին նվիրված գիտական ընթերցումները չպետք է լինեն մեկանգամյա նախաձեռնություններ, այլ վերածվեն ամենամյա ավանդույթի՝ համախմբելով Բակունցի ստեղծագործության հետազոտողներին նրա հայրենի Գորիսում։

Ողջույնի խոսքում առանձնակի շեշտադրվեց նաև գիտաժողովի անցկացման խորհրդանշական նշանակությունը։ «Գորիսը Բակունցի համար պարզապես ծննդավայր չէր։ Այն նրա ստեղծագործական աշխարհի, գեղարվեստական մտածողության, բնության, լեզվի և հիշողության ակունքն էր։ Ուստի Բակունցի մասին խոսել նրա հայրենի քաղաքում նշանակում է ոչ միայն ուսումնասիրել նրա գրականությունը, այլև հաղորդակից լինել այն միջավայրին, որտեղ ձևավորվել է նրա արվեստը»,- նշեց Թեհմինա Մարությանը։

Երկօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին Բակունցի ստեղծագործության գրականագիտական, լեզվաբանական, հոգելեզվաբանական, մշակութաբանական և կրթական տարբեր խնդիրներին նվիրված զեկուցումներ։ Քննարկումների առանցքում էին Բակունցի գեղարվեստական աշխարհը, լեզվամտածողությունը, ստեղծագործությունների արդիական ընկալումները, միջտեքստային կապերը, կերպարների և բնաշխարհի գեղագիտությունը, գրողի ստեղծագործությունների ուսուցման ժամանակակից մեթոդները: 

Գիտաժողովի մասնակիցներն այցելեցին նաև Ակսել Բակունցի տուն-թանգարան, որտեղ գիտական քննարկումները շարունակվեցին արդեն մեծ գրողի ստեղծագործական միջավայրում՝ վերածվելով մասնագիտական ու մշակութային հետաքրքիր երկխոսության։

Հունիսի 13-ին գիտաժողովի մասնակիցները միացան Ակսել Բակունցի ծննդյան 127-ամյակին նվիրված համաքաղաքային միջոցառումներին, մասնակցեցին գրողի հուշարձանի մոտ կազմակերպված ծաղկեդրմանը և տուն-թանգարանի մշակութային ծրագրերին։

Հատկանշական էր, որ Բակունցյան օրերը մեկ հարկի տակ համախմբեցին գիտնականներին, գրականագետներին, արվեստագետներին, մշակույթի գործիչներին, ուսուցիչներին, ուսանողներին և Բակունցի ստեղծագործության բազմաթիվ ընթերցողներին՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ մեծ գրողի ժառանգությունը շարունակում է ապրել ոչ միայն գրականության, այլև գիտության, արվեստի և հանրային կյանքի տարբեր ոլորտներում։

Գիտաժողովի ավարտին «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությունը մասնակիցներին հանձնեց հավաստագրեր՝ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովին մասնակցության և գիտական զեկուցումներով հանդես գալու համար՝ շնորհակալություն հայտնելով նրանց Բակունցի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրության, արդի գիտական ընթերցումների խթանման և բակունցագիտության զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Գիտաժողովի ընթացքում բազմիցս ընդգծվեց, որ Ակսել Բակունցը ոչ միայն հայ դասական գրականության մեծագույն ներկայացուցիչներից է, այլև մեր օրերի կենդանի մշակութային ներկայություն, որի ստեղծագործությունը շարունակում է նոր հետազոտությունների առիթ տալ, միավորել սերունդներին և նորովի բացահայտել հայրենի աշխարհի անանց գեղեցկությունը։

Կազմակերպիչների համոզմամբ՝ «Բակունցյան ընթերցումները» կոչված են դառնալու ամենամյա գիտամշակութային հարթակ, որը Բակունցի հայրենի Գորիսում կհամախմբի նրա ստեղծագործության հետազոտողներին և կնպաստի բակունցագիտության հետագա զարգացմանն ու մեծ գրողի ստեղծագործական ժառանգության նորովի արժևորմանը։

Այս երկու օրերը ևս մեկ անգամ հաստատեցին, որ Ակսել Բակունցի ստեղծագործությունը շարունակում է մնալ արդիական՝ միավորելով տարբեր սերունդների հետազոտողների, գրականագետների և ընթերցողների։ Նրա գրական ժառանգությունը նոր ուսումնասիրությունների, նոր բացահայտումների և գիտական երկխոսության անսպառ աղբյուր է։

 

«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամ