ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել Ռուսաստան
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Ռուսաստան այցելելուց՝ Ռուսաստանի խոշոր քաղաքների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով: Համապատասխան ծանուցումը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական գործերի բյուրոյի կողմից: ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև Ռուսաստանին տվել է չորրորդ՝ ամենաբարձր տագնապի մակարդակը։
«Արտակարգ իրավիճակի դեպքում հետևեք տեղական իշխանությունների հրահանգներին և ապաստան փնտրեք: Եթե հանդիպեք անօդաչու թռչող սարքի, անմիջապես հեռացեք և, անհրաժեշտության դեպքում, ապաստան փնտրեք», - ասվում է ԱՄՆ նախարարության ծանուցման մեջ։
Ավելին, Հյուպատոսական գործերի բյուրոն զգուշացրել է չդիպչել կամ չմոտենալ անօդաչու թռչող սարքին, ինչպես նաև չլուսանկարել հարձակումների հետևանքները: Դա անելը կարող է հանգեցնել տուգանքի կամ ազատազրկման՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքները նկարահանելու մասին օրենքը խախտելու համար, նշել է նախարարությունը: